երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԵՄ-Վրաստան վիզային համաձայնագիրը կվերանայվի. Վրաստանում ԵՄ դեսպան

ԵՄ-Վրաստան վիզային համաձայնագիրը կվերանայվի. Վրաստանում ԵՄ դեսպան

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ «գործակալների օրենքի» ընդունումից հետո Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը կվերանայվի։ Դեսպանը վստահ է, որ դա ԵՄ-ում դիտարկվելու է որպես տարբերակներից մեկը, գրում է aliq.ge-ը:

Հերչինսկին կրկնել է, որ օրենքի ընդունումը կունենա հետևանքներ, և որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն արդեն սկսել են քննարկել այդ հարցը։

Նրա խոսքով, այժմ Վրաստանի և Եվրամիության միջև բավական լուրջ խնդիր կա, առաջին հերթին, «թափանցիկության մասին օրենքի» պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ անցյալ տարվանից գրեթե աննկատ առաջընթաց է արձանագրվել ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

«Որպես ԵՄ դեսպան իմ խնդիրն այն է, որ վիզային ռեժիմի ազատականացումը կասեցվելու դեպքում, կտուժեն քաղաքացիները, քանի որ նրանք արդեն երկար տարիներ օգտվում են ազատ տեղաշարժի պայմաններից։ Մարդիկ ստիպված են լինելու ծանր գին վճարել, և դա հաստատ ԵՄ նպատակը չէ։ Սա իմ կարծիքն է, բայց որոշումը կընդունվի անդամ երկրների կողմից՝ առաջիկա շաբաթների ընթացքում»,- MOVEMENT-ին տված հարցազրույցում ասել է Հերչինսկին:

  • Կիսվել: