ԵՄ-ն քաղաքական ճնշում է գործադրել մեզ վրա. Հունգարիայի ԱԳ նախարար
Հունգարիան չի պատրաստվում դուրս գալ Եվրամիության կազմից, բայց պատրաստվում է մասնակցել քննարկումներին այն մասին, թե ինչպիսին պետք է լինի համայնքը ապագայում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը «երկակի ստանդարտներ և երեսպաշտություն է դրսևորում»:
«Բրյուսելը, որտեղ գերակշռում են առաջադեմ ուժերը, պարզապես չի կարող մարսել, որ հաջողակ պահպանողական և հայրենասիրական կառավարությունը կարող է այդքան երկար գոյություն ունենալ: ԵՄ-ն մեր դեմ ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել և քաղաքական ճնշում գործադրել մեզ վրա»,-ասել է ԱԳ նախարարը:
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել անօրինական ներգաղթին վերջ տալու համար, որը հսկայական սպառնալիք է անվտանգության տեսանկյունից: