երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը. Սանչես

ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը. Սանչես

Հենց այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսեց իր ամենադաժան հարձակումը Լիբանանի դեմ գործողության մեկնարկից ի վեր՝ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, հավելել՝ Լիբանանը պետք է ներառվի հրադադարի ռեժիմի մեջ։ ️

«Նեթանյահուի արհամարհանքը մարդկային կյանքի և միջազգային իրավունքի նկատմամբ անթույլատրելի է։ ️Միջազգային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի այս նոր խախտումը, իսկ ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այդ հանցավոր գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- ասել է Սանչեսը։

  • Կիսվել: