շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
ԵՄ-ն միջնորդ չի լինի ուկրաինական հակամարտության հարցում․ Կոշտա

ԵՄ-ն միջնորդ չի լինի ուկրաինական հակամարտության հարցում․ Կոշտա

ԵՄ-ն միջնորդ չի լինի ուկրաինական հակամարտության հարցում: Այս մասին Եվրոպական խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան:

Վերջինս, մասնավորապես, նշել է. «Մենք միջնորդներ չենք։ Մենք աջակցում ենք Ուկրաինային, մենք նրան օգնություն ենք ցուցաբերում, և մենք պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ»:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան ասել էր, որ փորձել է դիվանագիտական կապեր հաստատել Ռուսաստանի հետ, բայց չի պնդում, որ միջնորդ է հանդես եկել։

  • Կիսվել: