երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ. ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ

ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ. ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ

ԵՄ-ն հավատարիմ կմնա Ռուսաստանի հանածո վառելիքից ամբողջությամբ հրաժարվելու իր կուրսին և կշարունակի պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ունենք էներգետիկայի ոլորտում, որոնք ռուսական հանածո վառելիքի կախվածությունից աստիճանաբար ազատվելու մեր կուրսի մի մասն են: Դրանք նախատեսում են այդ էներգակիրներից փուլային ամբողջական հրաժարում»:

  • Կիսվել: