շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ԵՄ-ն հայտարարություններ է արել Սումիի վրա Ռուսաստանի հարվածից հետո

ԵՄ-ն հայտարարություններ է արել Սումիի վրա Ռուսաստանի հարվածից հետո

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել են այսօր առավոտյան Սումիի կենտրոնի վրա ռուսաստանյան հարձակմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ։

Կալասը «X» սոցիալական ցանցում գրել է․ «Սիրտս կտոր-կտոր է լինում Սումիի այս առավոտվա կադրերից, երբ բնակիչները հավաքվել էին Ծաղկազարդի տոնին, իսկ նրանց դիմավորեցին ռուսաստանյան հրթիռները»:

«Սարսափելի օրինակ այն բանի, որ Ռուսաստանը ուժեղացնում է գրոհները, մինչդեռ Ուկրաինան ընդունել է անվերապահ զինադադարը։ Իմ մտքերն այսօր ուկրաինացի ժողովրդի հետ են», - նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ վրդովված է Սումի քաղաքի կենտրոնի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հանցավոր հրթիռային հարձակումից:

«Ռուսաստանը շարունակում է բռնության իր արշավը՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ այս պատերազմը գոյություն ունի և շարունակվում է միայն այն պատճառով, որ այդպես է որոշել Ռուսաստանը։ Իմ սիրտը զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ է, որոնք տուժել են ագրեսիայի հերթական դաժան գործողությունից», - գրել է Կոշտան X սոցցանցում։

Այս հարձակումների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն արդարադատության առաջ, հավելել է նա։

  • Կիսվել: