ԵՄ-ն հակադարձել է ԱՄՆ-ի նոր առևտրային ճնշմանը և Չինաստանին օգնելու մեղադրանքներին
Եվրամիությունը հակադարձել է ԱՄՆ-ի նոր առևտրային ճնշմանը՝ հայտարարելով, որ իր կարգավորող ինքնավարությունը բանակցության առարկա չէ։ Վաշինգտոնը Բրյուսելին մեղադրել է այնպիսի պայմաններ ստեղծելու մեջ, որոնք կարող են Չինաստանին օգնել երրորդ երկրների միջոցով շրջանցել ամերիկյան մաքսատուրքերը։ Այս մասին գրում է EuroNews-ը։
ԱՄՆ-ը նաև պահանջում է, որ ԵՄ-ն մեղմի շրջակա միջավայրի և մարդու իրավունքների ոլորտում բիզնեսների համար սահմանված մի շարք պահանջներ՝ պնդելով, որ դրանք դժվարացնում են ամերիկյան ընկերությունների մրցակցությունը եվրոպական շուկայում։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել երկխոսությունը մաքսային և ոչ մաքսային հարցերի շուրջ, սակայն ընդգծել է, որ ԵՄ կանոնակարգերն ու կարգավորող ինքնավարությունը չեն կարող բանակցության առարկա դառնալ։



