ԵՄ-ն դատապարտում է Սիրիայում անվտանգության ուժերի վրա հшրձшկnւմները
Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրությունից:
Հաաաղորդագրության մեջ, մասնավորապես, աասված է. «ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է վերջերս տեղի ունեցած հարձակումները, որոնք ենթադրաբար կատարվել են Սիրիայի ափամերձ շրջաններում Ասադին աջակցող տարրերի կողմից՝ ժամանակավոր կառավարության ուժերի վրա, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ կատարված ցանկացած բռնություն: Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն ցանկացած հանգամանքում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»:
Նշվում է նաև, որ ԵՄ-ն կոչ է անում արտաքին ուժերին պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: