երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԵՄ-ն անարձագանք չի թողնի ԱՄՆ-ի չհիմնավորված մաքսատուրքերը. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն անարձագանք չի թողնի ԱՄՆ-ի չհիմնավորված մաքսատուրքերը. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահը ափսոսանք է հայտնել ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի համար հավելյալ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ:

«Դա վատ է բիզնեսի և սպառողների համար: ԵՄ-ն անարձագանք չի թողնի այս չհիմնավորված մաքսատուրքերը»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, խոստացել  կոշտ և համաչափ քայլեր ձեռնարկել։

ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի համար հավելյալ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ մաքսատուրքերը գործելու են բոլոր երկրներից ներկրման համար՝ առանց բացառության:

«Դա նշանակում է, որ մենք կրկին հարուստ կլինենք»,- ասել է Թրամփը: Նա հավելել է՝ եթե արտադրությունն իրականացվի ԱՄՆ տարածքում, մաքսատուրքեր չեն գանձվի:

  • Կիսվել: