երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանձնանալու պայմանների մասին նոր բանակցությունները բացառվում են

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանձնանալու պայմանների մասին նոր բանակցությունները բացառվում են

Եվրամիությունը բացառում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանձնանալու պայմանների մասին նոր բանակցությունների հնարավորությունը, ասել է ԵՀ մամուլի ծառայության ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշենք, որ ավելի վաղ ԵՄ-ն որոշում էր ընդունել Brexit-ը մինչեւ հունվարի 31-ը հետաձգելու մասին, քանի որ Մեծ Բրիտանիայի առանձնանալու պայմանների մասին պայմանագիրը, որը ճշգրտվել է, առայժմ լրիվ չի վավերացվել երկրում։ Առանց վավերացման այդ փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել, իսկ երկրի ելքը միությունից՝ առանց համաձայնության, սպառնում է բավական տհաճ տնտեսական իրադարձություններով ինչպես երկրում, այնպես էլ՝ մայրցամաքային Եվրոպայում։

«Այս հետաձգման որոշման մեջ, Մեծ Բրիտանիայի հետ համաձայնությամբ, ԵՄ-ը հստակ հայտարարեց, որ որեւէ նոր բանակցություն բացառված է»,-նշել է Անդրեեւան։

  • Կիսվել: