ԵՄ հանձնակատարը չի բացառել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի հնարավորությունը երկարաժամկետ հեռանկարում
Թեև ավիացիոն վառելիքի (կերոսինի) մատակարարումների համար անմիջական սպառնալիք չկա, չի կարելի բացառել դրա դեֆիցիտի հնարավորությունը երկարաժամկետ հեռանկարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը:
Նա նշել է, որ դեֆիցիտի առաջացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան Իրանի պատերազմը և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, ինչպես նաև ավիաընկերությունների արձագանքից՝ այն բանից հետո, երբ մի շարք ընկերություններ՝ ներառյալ Lufthansa ավիափոխադրողի գերմանացի սեփականատերերը, զգալի քանակությամբ չվերթներ չեղարկեցին:
Յորգենսենի խոսքով՝ ավիակերոսինի հետ կապված իրավիճակը «դեռ չի հասել օրհասական կետի», այնուամենայնիվ, ըստ նրա, դաշինքի գործադիր մարմինը բանակցություններ կսկսի անդամ պետությունների հետ «այս խնդրի լուծման լավագույն ուղիների» շուրջ:
«Իրականում սա էներգետիկ ճգնաժամ չէ: Սա հանածո վառելիքի ճգնաժամ է»,-ասել է Յորգենսենը:
Նշենք, որ Իրանում պատերազմը հանգեցրել է նրան, որ փետրվարի վերջից ի վեր ավիացիոն վառելիքի գները որոշ շուկաներում աճել են ավելի քան երկու անգամ:


