ԵՄ հաջորդ գագաթնաժողովում ես նոր ուղղություն կսահմանեմ Բրիտանիայի համար. Սթարմեր
ԵՄ հաջորդ գագաթնաժողովում ես նոր ուղղություն կսահմանեմ Բրիտանիայի համար: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
«ԵՄ հաջորդ գագաթնաժողովում ես նոր ուղղություն կսահմանեմ Բրիտանիայի համար: Նախորդ կառավարությունը բնորոշվեց Եվրոպայի հետ մեր հարաբերությունների խզմամբ: Այս լեյբորիստական կառավարությունը կբնորոշվի Եվրոպայի հետ մեր հարաբերությունների վերականգնմամբ՝ Բրիտանիան դնելով Եվրոպայի սրտում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:


