ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է անում Ուկրաինայում հրադադարի ժամկետ սահմանել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կոչ է արել հստակ ժամկետ սահմանել Ուկրաինայում հրադադարի համար: Նա միևնույն ժամանակ մեղադրել է Ռուսաստանին գործընթացը ձգձգելու մեջ:
Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի արտգործնախարարների Մադրիդում կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ, Կալլասն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հետաձգման մարտավարությունը, պետք է ընդառաջ գնա և, ինչպես Ուկրաինան, համաձայնի կրակի անհապաղ դադարեցմանը, առանց նախապայմանների: Մեզ անհրաժեշտ է առաջընթաց որոշակի ժամկետում»: