հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին զարմացրել են Թրամփի խոսքերը ԵՄ-ի մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին զարմացրել են Թրամփի խոսքերը ԵՄ-ի մասին

ԵՄ-ն ստեղծել են նրա համար, որ միության անդամների միջև պատերազմներ չլինեն, և պատերազմներ իրոք չեն եղել: Այս մասին CBS հեռուտաալիքի եթերում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ հակադարձելով ԵՄ ստեղծման նպատակների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

Նա հավելել է, որ իրեն զարմացրել են Թրամփի խոսքերը Կալլասը նշել է նաև, որ Թրամփի խոսքերը վկայում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածության առկայության մասին։

Հիշեցնենք՝ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ-ն հիմնել են նրա համար, որպեսզի միությունը «օգտագործի ԱՄՆ-ին՝ իր շահերի համար»։

 

  • Կիսվել: