չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

 Եվրամիության երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին, որը նվիրված է Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարելիցին, գրում Է Reuters-ը՝ վկայակոչելով երկու դիվանագետների:
 

Սահմանափակումների նոր փաթեթը նախատեսում է նաև առաջնային ալյումինի ներմուծման արգելք։ Ի թիվս այլ բաների, Եվրամիության երկրները կարգելեն քրոմի և որոշ քիմիական նյութերի ներմուծումը, ինչպես նաև նավթի և գազի վերամշակման գործարանների սպասարկումը: ԵՄ-ն նաև նոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանին ծրագրային ապահովման մատակարարումների վրա։

ԵՄ-ն «սև ցուցակում» ներառել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձանց։ ԶԼՄ-ները գրում են, որ սահմանափակումները կվերաբերեն 13 բանկերի, ինչպես նաև 73 նավերի, որոնք ԵՄ-ն համարում է «ռուսական ստվերային նավատորմի» մաս։ ԵՄ-ն արգելել է նաև ռուսական 8 լրատվամիջոցների հեռարձակումը Եվրոպայում։
«Սև ցուցակում» են հայտնվել 53 ընկերություններ, այդ թվում ՝ Հնդկաստանից, Ղազախստանից, ՉԺՀ-ից, ԱՄԷ-ից, Սինգապուրից, Թուրքիայից և Ուզբեկստանից:

  • Կիսվել: