երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը հավանություն է տվել վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշմանը. Թբիլիսին արձագանքել է

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը հավանություն է տվել վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշմանը. Թբիլիսին արձագանքել է

ԵՄ-ն որոշակի գործողություններ է ձեռնարկել ընդդեմ Վրաստանի. մասնավորապես՝ կառավարության ներկայացուցիչների և քաղծառայողների համար փոփոխվել է վիզային ռեժիմը։ Նրանք այլևս չեն կարողանա առանց վիզայի դիվանագիտական անձնագրերով ճանապարհորդել ԵՄ տարածքում, հայտնում է ekhokavkaza.com-ը:

«Սա նպատակաուղղված գործողություն է։ Վրաստանի իշխանությունները, ցավոք, չեն հարգում ժողովրդի կամքը: Այս պահին մենք տեսնում ենք եվրոպական ապագայի ցանկություն՝ արտահայտված Թբիլիսիի փողոցներում ցույցերով... Ճնշումը շարունակվում է, բայց եվրոպական ապագայի համար դուռը բաց է մնում Վրաստանի համար, եթե հարգվի ժողովրդի կամքը», - ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, արձագանքելով որոշմանը, հայտարարել է, որ սա շանտաժ է:

«Այս շանտաժը արդյունավետ չի եղել վերջին չորս տարիների ընթացքում, և հիմա էլ արդյունավետ չի լինի»,- ասել է նա՝ անդրադառնալով Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու ԵՄ ԱԳ նախարարների որոշմանը։

ԵՄ ԱԳ նախարարների որոշումն ուժի մեջ կմտնի մոտ օրերս: 

  • Կիսվել: