ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը

Ելիսեյան պալատում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո նրանց է միացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է PA Media-ն։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, հանդիպման ժամանակ Թրամփը խոստացել է արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն չի հստակեցրել, թե ինչպես։

Հիշեցնենք, որ համաշխարհային առաջնորդները ժամանել էին Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, որը 5 տարի առաջ մեծ վնաս էր կրել ավերիչ հրդեհից։

Հյուրերի թվում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: