ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Էկվադորում հայտնաբերվել է 3 տոննա թմրանյութ բանանի բեռնարկղում, որն ուղեւորվում էր ՌԴ

Էկվադորում հայտնաբերվել է 3 տոննա թմրանյութ բանանի բեռնարկղում, որն ուղեւորվում էր ՌԴ

Էկվադորի ոստիկանությունը հայտնաբերել է 3 տոննա թմրանյութ բանանի բեռնարկղում, որը պետք է ուղարկվեր Ռուսաստան, թմրանյութերի ընդհանուր արժեքը 250 մլն դոլար է կազմում։

«Էկվադորի Ազգային ոստիկանությունը ծանր հարված է հասցրել միջազգային թմրաթրաֆիկին Էլ Օրոյում «Պոսեյդոն XIII» գործողությունն իրականանցնելով, որի արդյունքում առգրավվել է ավելի քան 3 տոննա կոկաին։ Ծովային նավահանգստում հուլիսի 1-ին ստուգվել է արտահանված բանանի բեռնարկղը, որն ուղեւորվելու էր Ռուսաստան»,- տեղեկացվել է գերատեսչության կայքում։ Թմրանյութերը փաթեթավորված էին աղյուսագույն 3 1090 փաթեթներում, դրանց արժեքը ՌԴ-ում կարող է կազմել ավելի քան 250 մլն դոլար։ Նշվել է, որ ստուգմանը մասնակցել է հատուկ վարժեցված ոստիկանական շունը։

Գերատեսչությունում ավելացրել են, որ տարեսկզբից երկրում առգրավվել է մոտ 140 տոննա թմրանյութ իրավակարգի մարմինների 4 769 գործողությունների արդյունքում։ Երկրի ավելի քան 6 հազար քաղաքացիներ  ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: