երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը դատապարտել  է   Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ արել Անկարային դադարեցնել նման գործողություններն։ Այս մասին ասված է  ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Միխաել Օստրուպ Իենսենի հայտարարության մեջ, փոխանցում է Ria.ru-ն։

 

«Մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամներ, երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, պարտականություն են վերցրել իրենց միջև առկա հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս պարտականությունը, որն ունեն բոլոր անդամ երկրները, նաև նշանակում է, որ բոլոր անդամ պետությունները պետք է զերծ մնան բոլոր տիպի գործողություններից, որոնք հրահրում են երկրներին իրենց միջև առկա հակասությունները լուծել ուժի միջոցով։ Այս մասով հանձնաժողովի անդամները դատապարտում են Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունն, ինչպես նաև հայտնում են  Թուրքիայի ուղիղ միջամտության մասին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները»։

Իենսենը նաև նշել է, որ խորը ցավով է տեղեկացել զոհերի մասին՝ ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ զիվորականների շրջանում․

«Այս ռազմական գործողություններն արագ վերածվում են լայնածավալ պատերազմի, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար։ Այս հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: