հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԵԽ ԱԳ կոմիտեն աջակցել է Վրաստանի վերաբերյալ քննադատական բանաձևին

ԵԽ ԱԳ կոմիտեն աջակցել է Վրաստանի վերաբերյալ քննադատական բանաձևին

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն աջակցել է Վրաստանի վերաբերյալ քննադատական բանաձևին, գրում է aliq.ge-ն:

Զեկույցի հեղինակը Վրաստանի հարցով մշտական զեկուցող, լիտվացի եվրապատգամավոր Ռասա Յուկնևիչենեն է:

Փաստաթուղթն ամփոփել է 2025 թվականը: Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, դատապարտվել է ժողովրդավարական հետընթացը և «Վրացական երազանք»-ի ընթացքը դեպի ավտորիտարիզմ, ռեպրեսիվ օրենքների ընդունումը և քաղաքական գործիչների ու քաղաքացիների ձերբակալությունները:

Կոմիտեի հավանությունից հետո զեկույցը կփոխանցվի Եվրախորհրդարանի լիագումար նիստին, որտեղ կքննարկվի և կդրվի վերջնական քվեարկության:

  • Կիսվել: