Եկել է բանակցությունների մեջ մտնելու ժամանակը. Մերցի ուղերձը ՌԴ-ին
Ուկրաինան ուժեղ դիրք է զբաղեցնում մարտի դաշտում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում։ Կիևին եվրոպական աջակցությունն անսասան է»։
Մերցի խոսքով՝ G7-ի գագաթնաժողովից հետո եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև պահպանվում է միասնությունն Ուկրաինայի հարցում:
«Եվ այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին. եկել է բանակցությունների մեջ մտնելու, առաջնագիծը սառեցնելու և սպանությունները դադարեցնելու ժամանակը»,-ասել է Գերմանիայի կանցլերը:



