շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եգիպտոսում մի քանի մեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Եգիպտոսում մի քանի մեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն Կարմիր ծովի ափին գտնվող Ալեքսանդրիա քաղաքին կապող մայրուղու վրա խոշոր վթար է տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Բուհեյրա նահանգի անվտանգության ծառայությանը, մի քանի ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։

Նախնական տվյալներով՝ մայրուղու 132-րդ կիլոմետրին մեքենաներից մեկից յուղի արտահոսք է տեղի ունեցել, ինչն էլ հանգեցրել է շղթայական վթարի։ Նշվում է, որ ավտոմեքենաներից մի քանիսը բռնկվել են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: