Եգիպտոսի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում կքննարկի պաղեստինցիների հետ կապված «վերջին լուրջ զարգացումները»
Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթին մեկնել է Վաշինգտոն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Գազայի բնակիչներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու ծրագիրը:
ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Կոնգրեսի անդամների հետ այն բանից հետո, հայտնոմ են Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարությունից:
Ըստ հաղորդագրության՝ Աբդելաթիի այցը նպատակ ունի «ամրապնդել Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը» և ներառելու է «խորհրդակցություններ տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ»։
Ավելի վաղ Կահիրեն հայտարարել էր, որ փետրվարի 27-ին կանցկացնի արաբական արտակարգ գագաթնաժողով՝ քննարկելու պաղեստինցիների հետ կապված «վերջին լուրջ զարգացումները»։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփը հանդես եկավ Գազայի հատվածում ամերիկյան վարչակազմի ստեղծման գաղափարով՝ նախատեսելով պաղեստինցիներին վերաբնակեցնել այլ երկրներներում՝ մասնավորապես Եգիպտոսում և Հորդանանում։ Արաբական երկրները կտրականապես մերժեցին առաջարկը՝ պնդելով երկու պետությունների՝ Իսրայելի կողքին անկախ Պաղեստին պետության գոյության գաղափարը։