երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի

Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի

Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին՝ ներքաշելով Իսրայելի շահերից բխող պատերազմի մեջ ընդդեմ Իրանի։

Նեթանյահուն բացահայտորեն ծիծաղում է այն բանի վրա, թե ինչպես է «ազդել» Ամերիկայի վրա ամերիկյան հեռուստաալիքներով հեռարձակված 1000 ժամ եթերաժամանակի միջոցով։

Անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը»,- գրել է Արաղչին:

  • Կիսվել: