ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ԵԱՏՄ-ն մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի շատ երկրների համար. Օվերչուկ

ԵԱՏՄ-ն մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի շատ երկրների համար. Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների շրջանում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵԱՏՄ-ն աշխարհում սկսում է ընկալվել բոլորովին նոր ձևով։ Մենք տեսնում ենք հետաքրքրություն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից։ Մենք տեսնում ենք հետաքրքրություն ԱՍԵԱՆ անդամ պետությունների կողմից։ Մենք տեսնում ենք հետաքրքրություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Մենք բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ։ Մենք համաձայնագիր ենք ստորագրել Ինդոնեզիայի հետ, որը Հարավարևելյան Ասիայի ամենամեծ տնտեսությունն է», – ասել է փոխվարչապետը «Ռոսիա» ազգային կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ։

  • Կիսվել: