հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԵԱՀԿ-ի նպատակներն ու սկզբունքները կոպտորեն խախտվում են․ Լավրով

ԵԱՀԿ-ի նպատակներն ու սկզբունքները կոպտորեն խախտվում են․ Լավրով

ԵԱՀԿ-ի բոլոր սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կազմակերպությանը հասցրել են ճգնաժամի, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կազմակերպության ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է, որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում»,- ասել է Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցություններում։

Լավրովի խոսքով՝ կազմակերպությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակին մոտեցավ «շատ խորը ճգնաժամի մեջ»։

  • Կիսվել: