հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին տարածաշրջանային այցի շրջանակում  կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի ծառայությունը։

«Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպումներ ունենալու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ», - ասված է հաղորդագրության  մեջ։ 

Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի ԵԱՀԿ-ի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդումը, անվտանգության առկա մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության խթանումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: