երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Դըկոտինյին ընդգծել է 2 երկրների միջև բազմոլորտ ձևաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը

Դըկոտինյին ընդգծել է 2 երկրների միջև բազմոլորտ ձևաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով դեսպանին`     Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա քաղաքական բարձրաստիճան երկխոսությունը:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծել է երկու երկրների միջեւ բազմոլորտ ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով նախկինում կատարված աշխատանքներին՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական, ռազմավարական, տնտեսական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: