ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դունյա Միյատովիչը դատապարտել է Բաքվում ցույցերի ժամանակ ոստիկանության դրսևորած բռնությունները

Դունյա Միյատովիչը դատապարտել է Բաքվում ցույցերի ժամանակ ոստիկանության դրսևորած բռնությունները

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտել է Բաքվում հանգստյան օրերին բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության դրսևորած բռնությունները: Այս մասին տեղեկացնում է contact.az-ը։ Հայտարարության մեջ Միյատովիչն ասել է.

«Ես դատապարտում եմ  իրավապահ մարմինների կողմից ուժի անիրավաչափ կիրառումը և կոչ եմ անում իշխանություններին ապահովել արդյունավետ հետաքննության անհապաղ իրականացումը։

Իշխանությունները նաև պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն խաղաղ ցուցարարների դեմ իրավապահ մարմինների կողմից անիրավաչափ ուժի կիրառումը կանխելու համար ։

Հանրային ցույցերի անցկացման իրազեկման մասին Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգը պետք է կիրառվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան։ Իշխանությունները պետք է  ձգտեն աջակցել և պաշտպանել հանրահավաքները։

Ես նաև անհանգիստ եմ խնդրով, որ հոկտեմբերի 19-ին հանրահավաքի անցկացման վայրում անջատվել է ինտերնետը, և ակցիաները լուսաբանող լրագրողները վիրավորվել են։

Ես հասկանում եմ, որ կալանավորվածների մեծ մասը ազատ է արձակվել, և կոչ եմ անում իշխանություններին ազատ արձակել մյուս խաղաղ ցուցարարներին, որոնք դեռևս կալանքի տակ են»։

  • Կիսվել: