Դրական քննարկումներ նախագահ Զելենսկիի՝ պատերազմող երկրի խիզախ առաջնորդի հետ. Ուկրաինայի և ՌԴ-ի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ
Երկար և իրադարձություններով հագեցած օր՝ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ: Այսպես է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի, ապա նաև նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր հանդիպումների մասին սոցցանցի իր էջում գրել Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
«Բազմաբովանդակ և դրական քննարկումներ նախագահ Զելենսկիի, պատերազմող երկրի խիզախ և մարտունակ առաջնորդի և նրա ազգային անվտանգության տաղանդավոր թիմի հետ»,-նշել է ա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քելլոգն այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր նախ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի, ապա՝ Զելենսկու հետ։ Սակայն դրանից հետո Քելլոգը հայտարարություններ չարեց, իսկ Զելենսկու հետ բանակցություններից հետո նրա մամուլի ասուլիսը չեղարկվել է։
Ըստ BBC-ի՝ ամերիկյան կողմը խնդրել է չեղարկել ասուլիսը։
Քելլոգի հետ հանդիպումից հետո Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ Կիևը ԱՄՆ-ի հետ պատրաստ է ներդրումների և անվտանգության վերաբերյալ «ուժեղ, իսկապես օգտակար համաձայնագրի»: