հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դոնբասի և ազատագրված մյուս շրջանների միացումը Ռուսաստանին՝ համաշխարհային պատմության դասագրքում բացված նոր գլխի սկիզբն է. Պուտինի օգնական

Դոնբասի և ազատագրված մյուս շրջանների միացումը Ռուսաստանին՝ համաշխարհային պատմության դասագրքում բացված նոր գլխի սկիզբն է. Պուտինի օգնական

Դոնբասի և ազատագրված մյուս շրջանների միացումը Ռուսաստանին՝ համաշխարհային պատմության դասագրքում բացված նոր գլխի սկիզբն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք բոլորս վերջին տարիներին պատմության դասագրքում ենք ապրում։ Կան տասնամյակներ, երբ այնտեղ գրելու բան չի լինում, իսկ այժմ ամեն ամիս մի բան կատարվում է։ Երեկվա օրը պարզապես նոր վերնագիր է այդ դասագրքի նոր գլխում։ Ընդ որում, դա Ռուսաստանի պատմության դասագիրքը չէ, դա համաշխարհային պատմության դասագիրքն է։ Երեկ նոր էջ բացվեց, և մենք դրա ամենասկզբում ենք։ Իսկ հետո հաջորդող սերունդները կկարդան այդ էջերը, մենք ենք դրանք գրելու՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմում ներառելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Պայմանագրերը վավերացրել են ՌԴ նախագահը և նշված տարածքների ղեկավարները։

 

 

  • Կիսվել: