հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Ես Էրդողանին սիրում եմ, նա էլ ինձ է սիրում, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ

Ես Էրդողանին սիրում եմ, նա էլ ինձ է սիրում, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին՝ բարձր գնահատելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը, գրում է ermenihaber.am-ը:

«Էրդողան անունով մի մարդու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Գիտեմ՝ մամուլը վրդովվում է, որ ես նրան սիրում եմ, իսկ նա էլ ինձ է սիրում։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել»,– հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ «Նա շատ ուժեղ ու խելացի մարդ է»։

Թրամփի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում իրականացրել է այն, ինչ մյուսներից ոչ ոք չի կարողացել։ «Պետք է արժանին մատուցել»,– եզրափակել է ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարը։

 

  • Կիսվել: