ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դոդոնը հայտնել է, թե ինչ է նվիրելու Պուտինին՝ ծննդյան տարեդարձին

Դոդոնը հայտնել է, թե ինչ է նվիրելու Պուտինին՝ ծննդյան տարեդարձին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին ցանկանում է վերջինիս նվիրել սեփական արտադրության մեկ տակառ գինի, տեղեկանում ենք մոլդովական N4 հեռուստաալիքից:

«Ուրբաթ օրը մենք կհանդիպենք։ Գաղտնիքները նախապես չեն բացահայտում, բայց կա մի քանի գաղափար։ Օրինակ՝ երիտասարդ գինի, որն ինքս եմ պատրաստել․ սպիտակ և կարմիր։ Երբ նա այցելել էր Մոլդովա, մի քանի անգամ ասել է ինձ, որ մեր գինին լավն է, հատկապես՝ սեզոնայինը։ Մենք կարող ենք կազմակերպել դա»,-ասել է Դոդոնը:

  • Կիսվել: