հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Դիարբեքիրը որպես «հայկական Աթենք»

Դիարբեքիրը որպես «հայկական Աթենք»

Թուրքական  «‎Cermikgazetesi.com» կայքՆ ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է 17-րդ դարում Թուրքիայի Դիարբեքիր քաղաք այցելած լեհաբնակ հայ ճապարհորդ Սեմեոնին, ով հետաքրքիր հուշեր է թողել քաղաքի մասին:

Հա ճանապարհորդը Դիարբեքիրում 2 շաբաթ է մնացել և քաղաքն անվանել է «հայկական Աթենք» և ուշադրություն հրավիրում Դիարբեքիրի պատմամշակութային հարստության վրա։

Հատկապես կենտրոնանալով քրիստոնեական ճարտարապետության և հայ բնակչության վրա՝ Սեմեոնը մանրամասն տեղեկություններ է տրամադրում քաղաքի շուկաների, շինությունների և արհեստների մասին։ Ըստ նրա ՝ մինչև 17-րդ դարի վերջը Դիարբեքիրի տնտեսությունն ամբողջությամբ գտնվում էր հայ բնակչության վերահսկողության տակ։

Նույն դարում Դիարբեքիր է այցելում ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերենեն, ով հիացմունքով է խոսում այդ ժամանակ Դիրաբեիքում արտադրվող այծի կաշվից պատրաստվող իրերի մասին:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

  • Կիսվել: