Դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին. Զելենսկի
Եվրոպական երկրները պետք է ձևավորեն անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն, այլ ոչ թե խաղան մարդկային հույզերի վրա՝ պնդելով, որ պաշտպանական ծախսերը պետք է կատարվեն բժշկության կամ կենսաթոշակների հաշվին: Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին: Միևնույն ժամանակ, ըստ Զելենսկիի, արդեն նկատելի է Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի վրա:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպական երկրներին՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։
«Բայց արդյոք նախագահ Թրամփը կլսի՞ Եվրոպային, արդյոք նա բանակցություններ կվարի՞ Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ առանց Եվրոպայի։ Եվրոպան պետք է սովորի ամբողջությամբ հոգ տանել իր մասին, որպեսզի աշխարհը չկարողանա իրեն թույլ տալ անտեսել նրան»,-ասել է նա: