ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատարանը Թրամփին պարտադրել է 2 մլն դոլար տուգանք վճարել

Դատարանը Թրամփին պարտադրել է 2 մլն դոլար տուգանք վճարել

Նյու Յորքի Բարձրագույն դատարանը պարտադրել է Դոնալդ Թրամփին 2 միլիոն դոլար վճարել՝ 2016 թ. Trump Foundation բարեգործական հիմնադրամի կողմից Թրամփի նախընտրական շտաբին գումար փոխանցելու համար, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ թեև գումարը բարեգործական նպատակներով է օգտագործվել, ամեն դեպքում՝ բարեգործական հիմնադրամի կողմից նախընտրական շտաբին գումար փոխանցելը համարվում է անօրինական գործունեություն, և երկու մլն դոլար տուգանքը անօրինական գործունեության փոխհատուցումն է:

ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում գրել է, որ դատարանի որոշմանը համաձայն չէ, սակայն ուրախ կլինի նոր բարեգործության համար գումար տրամադրել:

  • Կիսվել: