Դարդանելի նեղուցում տարանցիկ նավերի երկկողմանի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Դարդանելի նեղուցում խիտ մառախուղի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է տարանցիկ նավերի երկկողմանի երթևեկությունը, հայտնում է Anadolu-ն։
Բաց ծովում առավոտյան թանձրացած մառախուղը հանգեցրել է տեսանելիության վատացմանը։
Նեղուցի նավագնացության վարչությունը հայտնել է հյուսիսային և հարավային ուղղություններով շարժվող նավերի նավապետներին, որ տեղական ժամանակով ժամը 06:20-ից նեղուցը երկու ուղղություններով փակ է տարանցիկ նավերի համար:
Հաղորդվում է, որ նավերի երթևեկությունը բնականոն հունի կվերադառնա մառախուղի ցրվելուց հետո: