երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՉԺՀ նախկին նախագահ Հու Ցզինտաոյին ստիպել են դուրս գալ Կոմկուսի համագումարից․ տեսանյութ

ՉԺՀ նախկին նախագահ Հու Ցզինտաոյին ստիպել են դուրս գալ Կոմկուսի համագումարից․ տեսանյութ

Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախկին նախագահ Հու Ցզինտաոյին քաղաքավարի կերպով խնդրել են լքել կուսակցության ղեկավարության շարքերը։

Դա արվել է ցուցադրաբար՝ հենց Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ուղիղ հեռարձակման ժամանակ։
 
Տեսանյութում երևում է, որ 79-ամյա Ցզինտաոն նման շրջադարձի չէր սպասում և բավականին երկար ժամանակ չէր հասկանում, թե ինչ է կատարվում և ինչ են սպասում իրենից արդեն նախկին գործընկերները։
 
Որոշ ժամանակ անց, երբ նա, այնուամենայնիվ, դուրս չէր գալիս նիստերի դահլիճից, նրան սկսում են զգուշությամբ, բայց համառորեն բարձրացնել աթոռից, որը Սի Ծինփինի անմիջական հարևանությամբ էր։
 
Ցզինտաոն երկար ժամանակ չէր գիտակցում, թե ինչ է տեղի ունենում և շտապում էր նստել։ Այդ պատճառով էլ նրան ստիպված եղան դահլիճից հանել ձեռքերից բռնած։
 
Պեկինում այսօր ավարտել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը, որի արդյունքներով Քաղբյուրոյի մշտական կոմիտեի 4 անդամ, այդ թվում՝ Պետխորհրդի ղեկավար Լի Կեցյանը, չեն ընդգրկվել նոր գումարման Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կազմում:
 
Արդեն հայտնի է, որ բացի Լի Կեցյանից չեն ընդգրկվելու կուսակցության վետերանները՝ Վան Յանը, Լի Չժանշուն և Հան Չժենը (վերջին երկուսը սպասելիորեն հրաժարական են տվել): Ակնկալվում, որ ՉԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը կվերընտրվի այս պաշտոնում 3-րդ ժամկետով: Սա ճանապարհ կբացի 2023 թվականին ՉԺՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: