հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ՉԺՀ-ն աջակցում է Իրանին ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում. Վան Ի

ՉԺՀ-ն աջակցում է Իրանին ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում. Վան Ի

Չինաստանն աջակցում է Իրանին ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում։ Այս մասին ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
 
«Չինաստանը, լինելով Իրանի համապարփակ ռազմավարական գործընկերը, միշտ աջակցել է Թեհրանի հիմնավորված ու օրինական դիրքորոշմանը և սեփական ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու նրա ջանքերին»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Վան Ին։
Նրա խոսքով՝ Չինաստանն աջակցում է Պակիստանի և ողջ միջազգային հանրության միջնորդական ջանքերին և յուրովի նպաստում է խաղաղ կարգավորմանն ու մարտական գործողությունների դադարեցմանը։
 
«Փաստերն ապացուցել են, որ ռազմական և կոպիտ ուժը չեն կարող լուծել խնդիրները, հենց երկխոսությունն ու բանակցություններն են ճիշտ ընտրությունը»,-ասել է Վան Ին։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, հուշագիրը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Վաշինգտոնի հետ հուշագրի ստորագրումից հետո Թեհրանը պետք է անխոչընդոտ վաճառի նավթամթերքն ու նավթաքիմիական արտադրանքը։ Չինաստանը համարվում է իրանական նավթի խոշորագույն ներկրողներից մեկը։

  • Կիսվել: