կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի

Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ վերջին ժամերին հարվածել են Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի, այդ թվում՝ զենքի ստորգետնյա պահեստի, հրթիռային կայանքների։  

Չնայած Իսրայել-Լիբանան բանակցություններին և հայտարարված հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» պարբերաբար հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Մայիսի 8-ին Հրեական պետության բանակը կոչ էր արել Լիբանանի հարավային մի քանի քաղաքի և գյուղի բնակիչների տարհանվել: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ այդ տարածքներում կան «Հըզբոլլահի» ներկայացուցիչներ, որոնց դեմ Իսրայելը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել:

Իսրայելի ուժերը շարունակում են ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում:

  • Կիսվել: