ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Չինաստանը Տիբեթում վերսկսել է նոր ջրհեղեղի վտանգի պատճառով կասեցված փրկարարական աշխատանքները

Չինաստանը Տիբեթում վերսկսել է նոր ջրհեղեղի վտանգի պատճառով կասեցված փրկարարական աշխատանքները

Չինաստանը Տիբեթում վերսկսել է փրկարարական աշխատանքները, որոնք դադարեցվել էին երկրորդ ջրհեղեղի մտավախությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ավելի վաղ չինական պետական ​​լրատվամիջոցները հայտնել էին, որ սողանքից հետո ձևավորված լճում «հեղեղում է տեղի ունեցել»։ Սակայն հետագայում հաղորդվել է, որ փրկարարական գործողությունները տիբեթյան կողմում շարունակվում են բնականոն հունով՝ լճի ջրի մակարդակի փոքր-ինչ իջնելուց հետո։

Տեղեկություններ են հաղորդվել, որ առաջիկա ժամերին լճի վիճակն ավելի լավ վերահսկելու համար տեղադրվում են տեսախցիկներ։

Միևնույն  ժամանակ Չինաստանը զգուշացրել է, որ կա «բարձր ռիսկ», որ սողանքից հետո Չհոչեն Խոլա և Պուրեպու Ցանգպո գետերի միախառնման վայրում առաջացած լիճը կարող է դուրս գալ ափերից։

Տիբեթում հաստատվել է 5 հոգու մահը, անհետ կորած է 558 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ։

Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 489-ի։ Անհետ կորածների թիվը գերազանցում է 900-ը։ Պաշտոնյաները հրապարակել են 537 օտարերկրյա քաղաքացիների ցուցակ, որոնց գտնվելու վայրն անհայտ է ջրհեղեղից հետո։ Նրանց թվում են 178 Հնդկաստանի քաղաքացի, 65 ամերիկացի, 53 ուկրաինացի, 51 մալայզիացի, 33 ավստրալացի և 33 բրիտանացի։

Ջրհեղեղը տեղի էր ունեցել Նեպալի և Չինաստանի սահմանին օգոստոսի 26-ին՝ սառցադաշտի փլուզման հետևանքով։

 

  • Կիսվել: