չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Չինաստանը լայնածավալ զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում

Չինաստանը լայնածավալ զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում

Չինաստանը լայնածավալ զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում՝ ջրային և օդային տարածքում: Վարժանքներին ներգրավվել են  «Շանդուն» ավիակիրներ։
 
«Սա լուրջ նախազգուշացում է և զսպող ուժ անջատողականների համար, որոնք հանդես են գալիս Թայվանի անկախության օգտին: Չինաստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը»,- նշել է չինական կողմը:
 
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում չինացի զինվորականները մոտենում են Թայվանին «տարբեր ուղղություններից», մանևրում՝ թիրախավորելով ծովային, ցամաքային օբյեկտները և շրջափակելով հիմնական տարածքներն ու ծովային ուղիները:
 
Թայվանի իշխանությունը «անխոհեմ» և «անպատասխանատու» է որակել զորավարժությունները, կոչ արել ժողովրդավարական երկրներին՝ դատապարտել Չինաստանի քայլերը։ Թայվանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ի պատասխան՝ ինքնաթիռներ, նավեր և հրթիռային համակարգեր են առանձնացվել՝ Չինաստանի զորավարժություններին հետևելու և համապատասխան արձագանք տալու համար:

  • Կիսվել: