երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը

Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել պատժամիջոցների սխալ գործելակերպը։ Ապրիլի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին խոսել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ ենթադրաբար «Իրանի հետ կապերի» պատճառով։

ԱՄՆ-ն ապրիլի 24-ին հայտարարել էր, որ պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի հյուսիսարևելյան Դալյան նավահանգստային քաղաքում գտնվող Hengli Petrochemicals-ի նկատմամբ։ Այս քայլը խոչընդոտելու է ընկերության և իրանական նավթ տեղափոխող այլ ընկերությունների մուտքը ԱՄՆ ֆինանսական համակարգ։

Hengli Petrochemicals-ը իրանական նավթ գնող մի քանի տասնյակ չինական ընկերություններից մեկն է։ Առհասարակ, Չինաստանը համարվում է Իրանի նավթի ամենամեծ ընդհանուր գնորդը։

«Չինաստանը մշտապես դեմ է միակողմանի, անօրինական պատժամիջոցներին, որոնք հիմնված չեն միջազգային իրավունքի վրա։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը», - Xinhua-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ խոսնակը։

Նա կոչ է արել ԱՄՆ-ին  դադարեցնել պատժամիջոցների չարաշահման իր սխալ գործելակերպը։

 

 

  • Կիսվել: