կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Չինաստանը Իրանին ՀՕՊ համակարգեր և ԱԹՍ-ներ չի մատակարարում. Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ

Չինաստանը Իրանին ՀՕՊ համակարգեր և ԱԹՍ-ներ չի մատակարարում. Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ

Չինաստանը Իրանին հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մատակարարումներ չի իրականացնում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերին և դեմ ենք կեղծ տեղեկատվության տարածմանը»,- ճեպազրույցի ժամանակ ընդգծել է պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողի հարցին, ով խնդրել էր հաստատել այն տեղեկությունը, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև զինված հակամարտության ֆոնին չինական կողմն իբր Թեհրանին ՀՕՊ համակարգեր ու անօդաչուներ է տրամադրում և պատրաստվում է դրանք մատակարարել Իրաքին։

Ինչպես հստակեցրել է պաշտոնական ներկայացուցիչը, Չինաստանը Իրաքի հետ պահպանում է բարեկամական միջբանակային հարաբերություններ։ Չժան Սյաոգանը նշել է, որ ՉԺՀ-ն վերահսկում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը, խթանում է համագործակցությունը բարեկամ երկրների հետ և կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային, ինչպես նաև համաշխարհային խաղաղության ու կայունության ապահովման գործում։

  • Կիսվել: