հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած պատերազմի

Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած պատերազմի

Չինաստանը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ցանկացած տեսակի պատերազմի: Այդ մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Չինաստանի հետ պետք է բանակցի հավասարը հավասարի սկզբունքով: «Իսկ եթե Միացյալ Նահանգները պատերազմ է ցանկանում, լինի դա մաքսատուրքային, առևտրային կամ ցանկացած այլ տեսակի պատերազմ, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»,- ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: