Չինաստանը չի քննարկում Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցը
Չինաստանը մտադիր չէ քննարկել խաղաղության համաձայնագրի կատարումը վերահսկելու համար իր խաղաղապահ զորակազմն Ուկրաինա ուղարկելու հարցը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, տեղեկացնում է The Moscow Times-ը։
Նշվում է, որ Գո Ցզյակունն ասել է, որ Պեկինը միշտ հանդես է եկել ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու օգտին։
«Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ Չինաստանի առաջարկները եղել են օբյեկտիվ, արդար, ռացիոնալ և պրագմատիկ»,-հավելել է նա:
Գուո Ցզյակունը նաև ողջունել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների սկիզբը՝ ընդգծելով, որ «Չինաստանն ակնկալում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը ժամանակին կմասնակցեն» խաղաղության երկխոսությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Ուկրաինայում հրադադարի գծի երկայնքով խաղաղապահ զորախումբ տեղակայել Չինաստանից և Բրազիլիայից՝ ԵՄ երկրների զինվորականների հետ միասին։