ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Չինաստանում առանց միջուկային հիմքի ջրածնային ռումբ են փորձարկել

Չինաստանում առանց միջուկային հիմքի ջրածնային ռումբ են փորձարկել

Չինացի հետազոտողները հաջողությամբ փորձարկել են ջրածնի վրա հիմնված պայթուցիկ սարք, որը չի պարունակում որևէ միջուկային նյութ: 

Ինչպես հաղորդում է South China Morning Post (SCMP) թերթը, վերահսկվող դաշտային փորձարկումների ընթացքում հաջողվել է կործանարար քիմիական շղթայական ռեակցիա առաջացնել: 

Պարբերականի տվյալներով ՝ սարքը մշակվել է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի (CSSC)  գիտահետազոտական ինստիտուտի կողմից։

 Նման ռումբն օգտագործում է մագնեզիումի հիդրիդ քիմիական միացություն:

 Երկուկիլոգրամանոց սարքի փորձնական պայթյունի ժամանակ առաջացել է ավելի քան հազար աստիճան Ցելսիուսի ջերմաստիճան ունեցող հրե գունդ:

Ստեղծողների կարծիքով ՝ նման համադրությունը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել պայթյունի ինտենսիվությունը ՝ հեշտությամբ հասնելով թիրախների հավասարաչափ խոցմանը հսկայական տարածքում։ 

 

  • Կիսվել: