Չինաստանի և ՌԴ-ի նախագահը տեսակապով բանակցություններ են անցկացրել
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը տեսակապով բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Xinhua-ն։
Նշվում է, որ Պուտինն ասել է, որ ռուսական կողմը մտադիր է ամփոփել անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել ռուս-չինական գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման նոր ծրագրեր։
Նա նաև խոսել է Մոսկվայի և Պեկինի տեսակետների համընկնման մասին այն հարցում, թե «ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները խոշոր տերությունների միջև»։
«Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ աշխատանքը օբյեկտիվորեն կարևոր կայունացնող դերակատարում ունի միջազգային հարցերում»,-ասել է Պուտինը և հավելել, որ Չինաստանն իրենց հիմնական առևտրային գործընկերն է, և Ռուսաստանը վստահորեն արդեն զբաղեցնում է հինգերորդ տեղը Չինաստանի առևտրային գործընկերների ցանկում: