հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Պեկինում հանդիպել են Չինաստանի փոխարտգործնախարար Լյու Բինը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Վերջինս չինացի պաշտոնակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մանրամասները:

Բացի այդ, կողմերը քննարկվել են քաղաքականության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի և տրանսպորտային լոգիստիկայի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման, թվային փոխակերպման ոլորտներում համագործակցության հարցեր։

  • Կիսվել: