Չինաստանի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 82 զոհ կա
Չինաստանի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով ութսուներկու մարդ է զոհվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Նշվում է, որ պատահարի համար պատասխանատուները «վերցվել են վերահսկողության տակ»՝ համաձայն օրենքի, և փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Եվս 10 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։


